News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Պենտագոնի տվյալների արտահոսքի պատճառով հրապարակվել է մի փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն գաղտնալսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցները։ Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով այս փաստաթուղթը, Զելենսկու շրջապատում լրտեսության փաստը տարօրինակ չեն համարում, բայց հիասթափված են տեղեկատվության արտահոսքից։ ԱՄՆ հետախուզության զեկույցում, որի աղբյուրը ազդանշանային հետախուզությունն է, ասվում է, որ Զելենսկին փետրվարի վերջին, իբր, «առաջարկել է անօդաչուներով հարվածներ հասցնել Ռոստովի մարզում ռուս զինվորականների կուտակումներին», քանի որ Ուկրաինան չունի հեռահար զենք, որը կարող է այդքան հեռու հասնել:

Զեկույցը ներառում է Ուկրաինայի առաջնորդի գաղտնալսված հեռախոսազրույցները։ Ազգային անվտանգության գործակալությունը զեկույցը որակում է «որպես հետախուզական տեղեկություն, որը ստացվել է էլեկտրոնային ազդանշաններից եւ կապի համակարգերից»։ Դա բացատրում է ԱՄՆ-ի հրապարակային հայտարարությունները Ուկրաինային հեռահար հրթիռային համալիրներ տրամադրելու դժկամության մասին՝ այն մտավախությունների պատճառով, որ Կիեւը դրանք օգտագործում է Ռուսաստանի ներսում հարվածներ հասցնելու համար: Սակայն Ուկրաինան խոստացել է դրա համար չօգտագործել ԱՄՆ-ի տրամադրած զենքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բլինքեն. ԱՄՆ-ն լրացուցիչ 2 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային
ԱՄՆ պետքարտուղարը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները «շտապում են» տրամադրել ռազմական օգնության մեծ...
Politico. Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանին հարվածելու համար ամերիկյան զենքի կիրառման արգելքը
Հիմա գլխավոր խնդիրը Սպիտակ տան քաղաքականությունն է՝ սահմանափակելու Ռուսաստանի ներսում...
Խորվաթիայում ձերբակալված Պուտինի կնքահոր՝ Մեդվեդչուկի զբոսանավը պաշտոնապես հայտնվել է Ուկրաինայի իրավասության տակ
Նավը ստացել է Ուկրաինայի պետական ​​դրոշով նավարկելու իրավունքի վկայական։ Ուկրաինայի ծովային և ներքին...
ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է Ռաբոտինո գյուղը Զապորոժիեում եւ Գլուբոկոյե եւ Լուկյանցի գյուղերը Խարկովում վերցնելու մասին
Ռուսական զորքերը գյուղեր են գրավել Զապորոժիեում եւ Խարկովում...
Թաթարստանում փակել են օդանավակայաններն անօդաչուների գրոհի պատճառով
Թաթարստանի օդանավակայանները փակ են...
Տարհանում Խարկովից չի նախատեսվում. քաղաքապետ
Խարկովից տարհանում չի նախատեսվում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ