Նոր Ուրենգոյի երեսնամյա բնակչուհին երեխա է ունեցել ավիաթռիչքի ընթացքում՝ արձակուրդից վերադառնալիս, հայտնում է «Московский комсомолец»-ը՝ հղում անելով Յամալո-Նենեցական ինքնավար օկրուգի կառավարությանը։

Առաջին րոպեներին ուղևորուհուն օգնել են բորտուղեկցորդուհիները։ Անձնակազմը կապ է հաստատել նշանակման օդանավակայանի հետ և փոխանցել տեղեկություն կնոջ վիճակի մասին։ Նրա ժամանմանը այնտեղ արդեն պատրաստ էին բուժակները և շտապօգնության բրիգադը։

Սակայն ծննդաբերությունը սկսվել է դեռևս մինչև վայրէջքը, ուստի բժիշկները ստիպված են եղել ծնունդն ընդունել անմիջապես ինքնաթիռում։

Արդյունքում լույս աշխարհ է եկել տղա։ Տանը նորածնին և նրա մորը սպասում են ևս երկու երեխա՝ երեք և հինգ տարեկան։