Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ յուրաքանչյուր ժողովուրդ պետք է իրավունք ունենա ինքնուրույն որոշելու իր զարգացման ուղին, իսկ դեղամիջոցների, սննդամթերքի, ջրի, էներգիայի և ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիությունը պետք է հավասար լինի բոլորի համար։
Այս մասին Ռուսաստանի ղեկավարը ասել է Երիտասարդության միջազգային փառատոնի (ԵՄՓ) բացման արարողության մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, հաղորդում է ТАСС-ը։
«Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր ժողովուրդ ազատ է ինքնուրույն ընտրելու իր զարգացման ուղին, ունենալու հավասար հասանելիություն դեղամիջոցներին, սննդամթերքին, ջրին, էներգիային, կրթություն ստանալու հնարավորությանը, նորագույն տեխնոլոգիաներից օգտվելուն, որոնք պետք է լինեն ողջ մարդկության սեփականությունը», — հայտարարել է Պուտինը։
Ըստ նրա, հենց այսպիսի սկզբունքներին է անհրաժեշտ ձգտել և հանուն դրանց պայքարել։ Նախագահը փառատոնի մասնակիցներին, որոնք ունեն այս նպատակները, կոչ է արել համատեղ աշխատել աշխարհի փոփոխման ուղղությամբ։
«Սրան ենք մենք ձգտում, սրա համար ենք պայքարում, սրա մասին ենք երազում։ Եթե դուք ունեք այս ձգտումները, եկեք միասին փոխենք աշխարհը», — երիտասարդությանն է դիմել ՌԴ նախագահը։




























