Գերմանական Ալպերում զբոսաշրջիկը եղջերուի զուգավորման կանչը շփոթել է արջի մոտալուտ հարձակման հետ և զանգահարել է ոստիկանություն։ Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի հարավում՝ Բադ Հինդելանգի շրջանում, հայտնում է dpa-ն։
Վախեցած զբոսաշրջիկը Ալգոյի Ալպերում զբոսնելիս լսել է բարձր մռնչյուն և որոշել, որ մոտակայքում արջ կա, որը պատրաստվում է հարձակվել։
Նա զանգահարել է ոստիկանության արտակարգ ծառայություն, ընդ որում ձայնն այնքան հստակ էր, որ աշխատակիցները կարողացել են մռնչյունը լսել հենց խոսակցության ընթացքում։
Ոստիկանները պարզել են, որ ձայնի աղբյուրը արու եղջերուն էր։ Զուգավորման շրջանում այս կենդանիները բարձր մռնչյուն են արձակում՝ էգերին գրավելու և մրցակիցներին վանելու համար։
Այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցները հանգստացրել են զբոսաշրջիկին և բացատրել ձայնի ծագումը, նա հասկացել է, որ վտանգ չկա։ Տղամարդը կարողացել է շարունակել ճանապարհը՝ զգուշությամբ շրջանցելով եղջերուին և պահպանելով անվտանգ հեռավորություն։
Ալգոյի Ալպերը Գերմանիայի հարավում հայտնի զբոսաշրջային տարածաշրջան են, ուր գալիս են արշավների սիրահարները, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային սպորտի երկրպագուները։





























