
Ռուսաստանի Կուրգանի շրջանի մի շարք բնակելի, ամառանոցային ավաններում և բնակավայրերում այսօր՝ մայիսի 7-ին, զանգվածային հրդեհներ են ծագել, որոնց հետևանքով, ըստ նախնական տվյալների, զգալի նյութական վնաս է հասցվել քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին, տեղեկացնում է Կուրգանի շրջանում ՌԴ ՔԿ Քննչական վարչությունը։
Հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել, զոհվածների ստույգ թիվը ներկա պահին ճշտվում է։ Այս փաստով քննչական մարմինները քրեական գործ են հարուցել։
«Քննության տվյալներով, հրդեհի տարածումը հնարավոր է դարձել պատասխանատու պաշտոնյա անձանց կողմից հնարավոր անփութության պատճառով, որոնք անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հրդեհավտանգ ժամանակահատվածում հրդեհային անվտանգության ապահովման համար։
Ներկայումս մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցները բոլոր հնարավոր միջոցներն են ձեռնարկում հրդեհը տեղայնացնելու և շիջելու համար»,- ասված է հաղորդման մեջ։