Երևանի Նուբարաշենի քաղաքային աղբավայրում այսօր՝ մայիսի 18-ին, հրդեհ է բռնկվել։ Ահազանգն ստանալուց հետո հրշեջ–փրկարարների մեկ մարտական հաշվարկ ուղարկվել է, որոնք աշխատում են դեպքի վայրում:
Երևանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են քաղաքային իշխանությունները, որոնք էլ համայնքային ջրցաններն ու տեխնիկական այլ միջոցները կենտրոնացրել են աղբավայրի տարածքում՝ հրդեհը չեզոքացնելու նպատակով։
Գործընթացն իրականացվում է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական ռեսուրսներով։
Համատեղ ջանքերով այս պահին հաջողվել է հրդեհը տեղայնացնել։





























