News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Իրանն առաջիկա ամիսներին գլխավոր պայմանագիր կպատրաստեն Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի կառուցման համար, որը մտնում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւը, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Իրան կատարած այցի ժամանակ քննարկվել են բոլոր հիմնական պայմանները։ Հիմա մենք նամակներ կփոխանակենք, Իրանի տրանսպորտի նախարար Մեհրդադ Բազարբաշի հետ այդպես ենք պայմանավորվել։ Հնարավոր է՝ մի քանի ամիս պահանջվի մեր ընկերությունների միջեւ գլխավոր պայմանագիր ստեղծելու համար»,-ասել է Սավելեւը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կնքվել է պայմանագիրը։ 

Պատասխանելով շինարարության համար նախատեսված երկաթուղային գծի լայնության մասին հարցին՝ Սավելեւն ասել է․ «Մենք սկսում ենք 1435 երկաթուղագծից, բայց մենք կկառուցենք համակցված երկաթուղագիծ, որը թույլ կտա, անհրաժեշտության դեպքում, ընդլայնել փոխադրման ծավալը»։

Ավելի վաղ հաղորդվել է, որ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղու ստեղծման համար ապրանքների եւ ծառայությունների նախագծման, շինարարության եւ մատակարարման ֆինանսավորման շուրջ համագործակցության մասին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանին մոռացե՞լ են հարցնել. USAID-ը եւ ՎԶԵԲ-ը «կօգնեն Երեւանին, Բաքվին եւ Թբիլիսիին Միջին միջանցքի շրջանակում»
Ցանկանում են օգնել Երեւանին, Բաքվին եւ Թբիլիսիին...
Մեկ տարում ամբողջությամբ կավարտենք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը Երևանից Գյումրի հատվածում. Սանոսյան
Նա վստահեցրեց, որ բոլոր տեղամասերում ակտիվ գործընթաց է ընթանում։ Սանոսյանն ասաց, որ Քաջարան...
ՎԶԵԲ-ը Հայաստանին տրամադրել է 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» միջանցքի ճանապարհի կառուցման համար
236 մլն եվրոյի վարկ Հայաստանին՝ ճանապարհի կառուցման համար...
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին 12 միլիոն եվրո է հատկացրել
Երբ խոսում ենք «Խաղաղության խաչմերուկի» մասին, խոսում ենք ոչ միայն...
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ