News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժամանել է Կրագուեւաց, որտեղ այսօր տեղի է ունենում կառավարող Սերբական առաջադեմ կուսակցության արտահերթ ընտրական ժողովը, տեղեկացրել է T.anjug-ը։

Նա հայտարարել է, որ հեռանում է կուսակցության նախագահի պաշտոնից։

Վուչիչը որպես իր հաջորդ առաջարկել է Միլոշ Վուչեւիչին կուսակցության ղեկավարի պաշտոնում։ «Ես գիտեմ, թե որքան շատ է նա սիրում կուսակցությունը»,- ասել է Վուչիչը Վուչեւիչի մասին եւ ընդգծել, որ Վուչեւիչին ճանաչում է որպես «մարդու, որը լոյալ է Սերբական առաջադեմ կուսակցության հանդեպ, մարդու, որը լավ ընտանիքից է եւ հավատարիմ է անկախ եւ բարգավաճ Սերբիայի գաղափարին»։

«Ես հավատում եմ, որ մեր աջակցությամբ նա կկարողանա էլ ավելին անել»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ