Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը որոշում է կայացրել 2024–ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում սեփական թեկնածուներով մասնակցել։

Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Վանում կայացած համաժողովի ժամանակ կուսակցության կին համանախագահ Փերվին Բուլդանը նշել է, թե 2024ճի մարտի ՏԻՄ ընտրություններում ամեն քաղաքում իրենք սեփական թեկնածուն են առաջադրելու։

Նշենք, որ 2023–ի մայիսի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում քրդական կուսակցությունը ընդդիմադիր բլոկի մեջ է մասնակցել ընտրություններին։