
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով ունեցած 200 զոհի մասին։
Ընդդիմադիր meydan.tv պարբերականը հրապարակել է 199 զոհի ցուցակ։
«Ադրբեջանական բանակը զգալի կորուստներ է կրել։ Պաշտպանության նախարարությունն առայժմ չի հայտարարել զոհված զինծառայողների թիվը։ Զոհված զինծառայողների թիվը, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում եւ հաստատվել հարազատների, գյուղական գործադիր մարմինների կողմից «Մայդանի» հեռուստատեսությամբ, կազմում է 199 մարդ։ Այդ ցուցակում ներառված չեն ոստիկանների անունները, որոնք այդ մի քանի օրերին պայթել են ականների վրա Արցախում եւ զոհվել են ավիավթարից»,- նշել է պարբերականը։