News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Իսրայելում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեյքոբ Լյուին օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին։ Այս մասին գրառում է արված Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի X-ի միկրոբլոգում։

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խնդրում է Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին Իսրայելի քաղաքականությունը համապատասխանեցնել ԱՄՆ հիմնական առաջնահերթություններին (ցեղասպանության կանխարգելում, տարածաշրջանային խաղաղություն, կրոնական խմբերի հարգանք) և դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կանխել ատելության հիմքով հանցագործությունները»,- ասվում է գրառման մեջ։

Նշվել է, որ Ադրբեջանի զինանոցի մինչև 70%-ը ծագում է Իսրայելից, և որ այդ զենքերը, այդ թվում՝ ապօրինի կասետային զինամթերքը, հրթիռային համակարգերը և անօդաչու թռչող սարքերը, մեծ դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններում։ 

«Որպես հայ-ադրբեջանական հակամարտությունների կարգավորման գործընթացի կողմ՝ Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրում ապահովելու, որ մեր ռազմական գործընկերները չխաթարեն խաղաղության երկարաժամկետ հեռանկարները՝ յուղ լցնելով տարածաշրջանային կատաղի կրակների վրա», - նշվել է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ