Թուրքական հաքերները երեկ կոտրել են հայկական դասագրքերի QR կոդերի վրա բացվող կրթական բովանդակության krtadarak.am կայքի էջը եւ տեղադրել Թուրքիայի դրոշը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Իմ ունեցած վերջին տվյալներով դրոշը հեռացրել են, բայց կայքը չի աշխատում, հղումներն ու QR կոդերն անհասանելի են»,- ասաց նա:
Մարտիրոսյանը նշեց, որ չի կարող ասել, թե անվտանգության հետ կապված ինչ խնդիր է եղել կայքի հետ կապված, սակայն ակնհայտ է, որ հրատարակչության կայքը կոտրել են. «Անվտանգության հարցերն անհայտ են, չեմ կարծում անվտանգության հարցն ինչ-որ ձեւ դրված է եղել, մեծ հաշվով չեմ կարծում, որ մենք ապահովագրված ենք հետագայում նման խնդիրների բախվելուն»,-ասաց նա:




























