News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) լեհական ժողովրդական և պարահանդեսային Պոլոնեզ պարը   ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին հայտնում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջպետական ​​կոմիտեն հավանություն է տվել Լեհաստանի հայտին՝ պոլոնեզը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ներառելու մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Լեհաստանի ԱԳՆ-ի՝ որոշումն ընդունվել է դեկտեմբերի 5-ին կոմիտեի 18-րդ նիստում, որը տեղի է ունեցել Բոտսվանայում։ Ինչպես նշել է Լեհաստանի ԱԳՆ-ն, պոլոնեզը դարձել է լեհական ծագման վեցերորդ օբյեկտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թվականին ստեղծված ցանկում։

Պոլոնեզը լեհական ամենահին ժողովրդական պարերից է, որի պատմությունը սկսվում է հին սլավոնական ժամանակներից: Պարը զարդարում էր ինչպես թագավորական պարահանդեսները, այնպես էլ գյուղական հարսանիքները՝ դառնալով լեհական ազգային և մշակութային ինքնության խորհրդանիշ: Պոլոնեզը լայն տարածում գտավ եվրոպական շատ երկրներում և ոգեշնչեց բազմաթիվ կոմպոզիտորների, այդ թվում՝ Ֆրեդերիկ Շոպենին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ