News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ավստրիան 27 անդամ ունեցող դաշինքի ամենաերջանիկ երկիրն է, համաձայն ԵՄ վիճակագրական գործակալության նոր տվյալների։

Ավստրիան 10-ից 7,9 միավոր է հավաքել Եվրոստատի «Կյանքի որակի ցուցանիշներ» ամենամյա հրապարակման մեջ, որը հիմնված է ԵՄ անդամ բոլոր երկրներում անցկացված հարցումների վրա:

Լեհաստանը, Ֆինլանդիան և Ռումինիան 10-ից 7,7 միավորով միասին զբաղեցրել են 2-րդ տեղը, մինչդեռ սանդղակի մյուս ծայրում ամենացածր գնահատականը ստացել է Բուլղարիան՝ որպես միակ երկիրը, որը կյանքից բավարարվածությ ան ինդեքսում հավաքել է վեց միավորից պակաս (5,6)։

Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան՝ ԵՄ երեք խոշորագույն տնտեսությունները, գտնվում են  7,1 մակարդակում:

Այդուհանդերձ, Գերմանիան դասվել է ամենադժբախտ երկրներից մեկը՝ 6,5 միավորով առաջ անցնելով միայն Բուլղարիայից։ Անցյալ տարվա 2021 թվականի ցուցանիշներով այն հավաքել էր 7,1 միավոր։

Հարցման համաձայն, այնպիսի գործոններ, ինչպիսիք են կրթական մակարդակը, ընտանիքը և ֆինանսական կայունությունը, ազդել են հարցվողների կյանքից ընդհանուր բավարարվածության վրա:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ