News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փարիզի Աստվածամոր տաճարը, որը տուժել էր 2019թ. հրդեհից, նորից կբացվի 2024թ. դեկտեմբերի 8-ին։ Այսպիսի խոստմամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Նոր տարվա առիթով դիմելով ֆրանսիացիներին։

«Փարիզի Աստվածամոր տաճարը իր դռները կբացի 2024թ. դեկտեմբերի 8-ին։ Ֆրանսիայի համար դա կդառնա հպարտության տարի բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են նրա վերականգնմանը»,- ասել է Մակրոնը։

Նա ընդգծել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի հինգ տարում, ինչպես եւ խոստացվել էր ավելի վաղ։

Տաճարը հարյուրամյակներ շարունակ համարվում է Փարիզի ամենահայտնի շինությունը, այն ներառված է համաշխարհային պատմական հուշարձանների ցուցակում։ Նրա հիմադրման առաջին քարը դրվել է 1163թ. Լյուդովիկոս VII-ի օրոք։ 2013թ. Փարիզի Աստվածամոր տաճարը նշել է իր 850-ամյակը։

2019թ. ապրիլի 15-ի երեկոյան տաճարում հրդեհ բռնկվեց, կրակը հաջողվեց լիովին հանգցնել հաջորդ օրվա առավոտյան։ Հրդեհն սկսվել էր տաճարի սրածայր աշտարակից, մինչ այժմ չպարզված պատճառներով։ Կրակը լիովին ոչնչացրել է փայտե տանիքը եւ հենց սրածայր աշտարակը, որն ընկել է քարե կամարի վրա եւ այն ծակել երեք տեղերում։ Սրածայր աշտարակի մի մասը մինչեւ վերջ այրվել է տաճարի հատակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ