Թուրքիայի  էներգետիկ փորձագետները մատնանշել են Թուրքիայի տարածքում իրենց մեծությամբ հայտնի 100-ից ավելի լճեր, որոնց թվում է նաև Վանա լիճը, որոնք արևային էներգիայի արտադրության տեսանկյունից շատ գրավիչ է, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Փորձագետները նշում են, որ Վանա լիճը գտնվում է բարձր գոտում, իսկ բարձր վայրում արևային վահանակներն ավելի արդյունավետ կշխատեն, ուստի շատ հարմար է արևային էներգիայի ներուժի առումով։

Հետևաբար նպատակադրվածություն կա Վանա լիճն օգտագործել արևային էներգիայի արտադրելու համար։ Այս մտադրության  առաջացրել է մտահոգություն առ այն, որ դա վտանգի տակ է դնում Վանա լճի ապագան։