News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Աշխարհում կակաոյի հատիկների շուկայական արժեքը մեկ շաբաթից պակաս ժամանակում աճել է 500 դոլարով և, ըստ ICE Futures-ի տվյալների, այսօր հասել պատմական նոր ռեկորդային ցուցանիշի՝ ավելի քան 5500 դոլարի մեկ տոննայի դիմաց:

Փետրվարի 2-ին կակաոյի հատիկի մեկ տոննայի արժեքը 1977 թվականից ի վեր առաջին անգամ հասել էր 5000 դոլարի։

Այսօր կայացած գործարքների ընթացքում կակաոյի հատիկների մատակարարման մարտյան ֆյուչերսների առավելագույն գինը հասել էր 5578 դոլարի մեկ տոննայի դիմաց: 1977 թվականին գրանցված նախորդ պատմական առավելագույն գինը կազմել էր 5400 դոլար մեկ տոննայի դիմաց։

Կակաոյի միջազգային կազմակերպությունը հունվարին հայտնել էր, որ աշխարհում կակաոյի հատիկների՝ արդեն երկու տարի առկա պակասը կշարունակվի նաև այս տարի:

Նախորդ տարի կակաոյի հատիկների միջին գներն աճել էին 38%-ով՝ դեկտեմբերի վերջին  հասնելով 4300 դոլարի մեկ տոննայի դիմաց: Այդ պահից ի վեր, ըստ ICE Futures-ի, այս հումքի արժեքն աճել է ևս 30%-ով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ