News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

««Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը» հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ  Եղիշե Չարենցի արձանի դիմաց ԱՄՆ և ՄԵԾ Բրիտանիայի դեսպանները տեղադրել են նաև ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի լուսանկարները․

««Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը» խիստ վիրավորական է համարում Հայաստանում հավատարմագրված երկու դեսպանների կողմից հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ ռուսական ինչ-որ հասարակական-քաղաքական գործչի հիշատակին ծաղիկներ կամ լուսանկարներ տեղադրելը։

Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ ներկայացուցիչների նման քայլը փորձ է ներքաշել հայ ժողովրդին իրենց աշխարհաքաղաքական գործընթացների մեջ, ստորացնում հայ մտավորականների դերը, նվաստացնում նրանց մշակութային արժեքը։

Երկու դեսպանատներից պահանջում ենք բացատրություն այդ քայլի համար»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ նախօրեին ՄԹ եւ ԱՄՆ դեսպանները Չարենցի արձանի մոտ հարգել էին Նավալնիի հիշատակը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ