News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

3+3 խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը կարող է կրկին կայանալ այս տարի, NEWS.ru-ին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Դիվանագետը հույս է հայտնել, որ Վրաստանը կդառնա դրա մասնակիցը։ Նա նաեւ այս ձեւաչափն անվանել է Հարավային Կովկասի խնդիրների լուծման համար ամենաօգտակարը։

«Տարածաշրջանում խնդիրների լուծման ամենաօգտակար ձևաչափը «3+3»-ն է։ Հուսով եմ, որ այս տարի կրկին նոր հանդիպում կանցկացվի»,- ասել է Ջալալին։

Իրանի դեսպանը հիշեցրել է, որ այս ձևաչափով նախորդ հանդիպումն անցկացվել է Թեհրանում անցած տարի։ Ջալալին այն անվանել է հաջողված։ Նա հավելել է, որ այլ պետությունների, «գերտերությունների» միջամտությունը ոչ միայն սրում է իրավիճակը, այլ նաև ուժեղացնում է էսկալացիան Հարավային Կովկասում։

«Այլ երկրների առկայությունը խոչընդոտում է Հարավային Կովկասում կարգավորմանը։ Այս տարածաշրջանի վեց երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, այս տարածաշրջանի լավագույն փորձագետներն են, այլ ոչ թե որոշ այլ երկրներ»,- ասել է Ջալալին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ