News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի երկու նախարարությունների ղեկավարներ որոշել են ամուսնանալ.  դա ոչ միայն սիրո դրսևորում է, այլև միասեռական հարաբերությունները տեսանելի դարձնելու նպատակ ունի:

Սաքսոնիայի արդարադատության նախարար Կատյա Մայերը և  Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի իրավահավասարության նախարար Ժոզեֆին Փոլը միասին են արդեն մի քանի տարի և այժմ հայտարարել են, որ որոշել են ամուսնանալ։

Նրանք Գերմանիայի քաղաքական երնակամարում կդառնան առաջին նման զույգը։ Ըստ Deutsche Welle-ի՝ իրենց նշանադրության մասին Կանայք պատմել են Bunte հանդեսին:

Կանայք իրենց հարաբերությունների մասին հրապարակայնորեն հայտարարել էին ևս 2021 թվականին՝ ոչինչ չթաքցնելու մղումով։

Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես բացահայտորեն խոսի իր անձնական կյանքի մասին, անկախ նրանից՝ մարդը ապրում է հետերոսեքսուալ կամ միասեռական կյանքով, այն ժամանակ հայտարարել է Մայերսը: Նա վստահ է, որ քաղաքական գործիչների անկեղծ լինելը օրինակ կծառայի մյուսներին՝ իրենց ինքնությունը տեսանելի դարձնելու համար։

Միասեռական ամուսնությունները Գերմանիայում օրինականացվել են 2017 թվականին: Այդ ժամանակից ի վեր երկրում ավելի քան 65 հազար միասեռական զույգ է ամուսնացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ