News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեն ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառելու առնչությամբ ներկայացված հաղորդման քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ ՔԿ-ն ստացել է փաստաբանների կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը։

«Այժմ քրեական վարույթի նախաձեռնման հիմքերն են ուսումնասիրվում և քննչական ենթակայության հարցն է լուծվում»,- ասաց Աբրահամյանը։

Նշենք, որ պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվել է, երբ նրան պետք է տեղափոխեին ՁՎՊ, նրան դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել։ Նրա փաստաբանները, մասնավորապես նկարագրել են, թե ինչպես են վարվել Սամվելի հետ։

«Երբ իրենք դուրս են գալիս ոստիկանների ուղեկցությամբ դուրս են գալիս, որ գնան ՁՊՎ, ընդամենը մեկուկես րոպեի հեռավորության վրա կանգնած է ոստիկանական մեքենան, ոստիկանության քաղաքացիական հագուստով 2 աշխատակիցները ասում են, որ իրենք կարիք ունեն իրենց բնական կարիքները հոգալու, Սամվելին տեղեկացրել ու մեքենայից դուրս են եկել։ Այնուհետեւ ամբողջովին սեւ հագնված, դիմակավորված անձինք մեքենայից իրեն դուրս են հանում, տանում են խոտերի մեջ, նրան ծնկի են բերում ու գլուխը հարվածում գետնին, սկսում են նրան ձեռքերով հարվածել, այդ ծեծը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, արժապատվությունը վիրավորող խոսքերով, այնուհետեւ ստիպում են Սամվելին, որպեսզի ինքը կրկնի իր վերաբերյալ հնչած սեռական բնույթի հայհոյանքները, բնականաբար Սամվել ըմբոստանում է, թքում են նրա վրա, այնուհետեւ հանում են նրա վրայից տաբատը, եւ ձեռքերը ձեռնաշղթայված են լինում, մահակը պահել նրա ոտքերի արանքում, գուցե վախեցնելու նպատակով։ Այն վարքը, որը ցուցաբերել են այդ ոչնչությունները, այդպիսի վարք մենք միայն լսել են ռազմագերիներից»,- պատմել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Ամենաշատ