News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը դիմել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ կապված Կիրանցում այսօր տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ 

Սեյրան Օհանյանն ասաց. «Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը»։

Այսօր ավելի վաղ միջադեպ էր տեղի ունեցել Կիրանցում։ Բնակիչները, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնում սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությանը և փակել էին միջպետական ճանապարհը, Գեղամ Նազարյանը գնացել ու վիճաբանել էր միջպետական ճանապարհը փակած գյուղացիների հետ։ Բնակիչների մոտ տպավորություն էր, որ Նազարյանը եկել ու հորդորում էր բացել փակած ճանապարհը։ Գյուղացիները պահանջել էին որպեսզի Նազարյանն ասի՝ արդյո՞ք ինքը միանում է ժողովրդի այդ պահանջին։ Նա էլ այնքան էր վրդովվել, ինչից հետո վեճի էր բռնվել նաև լրագրողների հետ, մասնավորապես, newday.am-ի լրագրող Անի Գևորգյանի հետ։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ