News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է «Ռուսաստանի հմայքը» իմերսիվ ցուցահանդեսը, որը պատմում է ռուսական մշակույթի, լեզվի և պատմության մասին։ Այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու Ռուսաստանի պատմության և մշակույթի մասին 360 աստիճանի ինստալացիա, դառնալու այդ երկրի կարևոր պատմական իրադարձությունների անմիջական մասնակիցը, VR սաղավարտի միջոցով դառնալու ռուսական հեքիաթների հերոս, ինչպես նաև կարողացան մասնակցել վարպետության դասերի և դասախոսությունների։

Մոսկվայի կառավարության, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության, Մոսկվայի հայրենակիցների տան և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի կազմակերպած ցուցահանդեսը հնարավոր է դարձել հայ երիտասարդների` ռուսաստանյան մշակութակրթական նախագծերին մասնակցության շնորհիվ:

1.jpeg (2.15 MB)

Մեկ տարի առաջ ռուսաստանյան բուհերի երևանյան մասնաճյուղերի ուսանողներն ու շրջանավարտները մասնակցել են Մոսկվայի կառավարության «Նախագծային ակսելերատոր» ծրագրին, որի համար հայտ էին ներկայացրել 220 երիտասարդներ Աբխազիայից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից և այլ երկրներից։ Մի ամբողջ ամիս թիմերը մասնակցել են Մոսկվայի Հայրենակիցների տան կողմից կազմակերպված նախագծերի կառավարման վարպետության դասերին և աշխատել մշակութային և հումանիտար նախագծերի հայեցակարգերի վրա։ Ծրագրի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր թիմ ներկայացրել էր իր նախագիծը՝ նվիրված Ռուսաստանի մշակույթին, կրթությանը և պատմությանը: Արդյունքում ընտրվել են երեք թիմեր, այդ թվում նաև հայաստանյան «Միդաս» թիմը։ «Նման նախաձեռնություններն աջակցում են երիտասարդներին և վստահություն են ներշնչում, որ ցանկացած երազանք ու ձգտում կարող է իրականություն դառնալ»,- մեզ հետ զրույցում նշեց «Միդաս» թիմի անդամ Ալինա Սերյոգինան, ով, ի դեպ, այժմ աշխատում է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում։

Բացելով միջոցառումը՝ «Մոսկվայի հայրենակիցների տուն» պետական ինքնավար հիմնարկի մասնաճյուղի` Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի կառավարիչ Հայկ Մելիքյանը ողջունեց հյուրերին, մաղթելով հաճելի ժամանց։ «Մենք ուրախ ենք մեր կենտևոնում կազմակել ցուցահանդեսներ, որոնք, մասնավորապես, կհետաքրքրեն նոր սերնդին։ Այս ցուցահանդեսում նրանք ոչ միայն կարող են շփվել նոր տեխնոլոգիաների հետ, այլև, ինչը կարևոր է, շատ նոր բաներ իմանալ Ռուսաստանի պատմության և մշակույթի մասին, որում զգալի ներդրում են ունեցել նաև հայ ժողովրդի զավակները։ Հուսով եմ, որ նման ցուցահանդեսները կնպաստեն մեր երկրների միջև մշակութային երկխոսության զարգացմանը»,- նշել է նա։

7.JPG (1.25 MB)

Ցուցահանդեսի այցելուների շարքում էին բաև Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` որդու՝ Մաքսիմի հետ։ «Այն, ինչ այսօր տեսա այս ցուցահանդեսում, անսպասելի էր և գեղեցիկ տեսք ուներ: Պետք է ասեմ` կեցցեն նրանք, ովքեր կյանքի են կոչել այս ամենը»,- մեզ հետ իր տպավորություններով կիսվեց Մաքսիմ Կոպիրկինը։

Ցուցահանդեսն այցելեց նաև ՀՀ-ում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, ով բարձր գնահատեց երիտասարդների ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ