Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր է ստորագրվել։ APA-ն հայտնում է, որ պայմանագիրը ստորագրվել է այսօր Տաշքենդում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուզբեկստան կատարած պետական այցի շրջանակներում։
«Այսօր Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Կասպից ծովի տարածաշրջանը վերածվում է մեկ աշխարհաքաղաքական տարածաշրջանի, և մեր տարածաշրջաններում դրական գործընթացները մեծապես կախված են Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև արդյունավետ համագործակցությունից»,- ասել է Ալիևը ուզբեկ գործընկեր Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցություններից հետո։





























