ԱՄՆ Սենատը ռազմական բյուջեի մասին օրինագիծ է ընդունել, որում ոչ ավանդական սեռական հարաբերությունների համար պատիժը վերացնելու  հետաքրքիր դրույթ կա, որի մեջ մտնում է նաեւ կենդանիների հետ սեռական հարաբերություն ունենալը:

Օրինագիծն ընդունվել է դեռեւս 2011թ. դեկտեմբերի 1-ին, տեղեկացնում է Associated Press-ը:

Լրագրողները ենթադրում են, որ սենատորները, ամենայն հավանականությամբ, ցանկացել են հանել նույնասեռ հարաբերությունների համար կիրառվող պատիժը, քանի որ այդ բնորոշումը, որպես կենդանիների հետ ինտիմ կապ, ներկա պահին հնացել է:

Ընդ որում`տվյալ կետի կասեցումն այժմ ձեւական բնույթ է կրում, քանի որ ԱՄՆ Գերագույն դատարանը  արգելքը հանել էր դեռեւս 2003թ.` այն որակելով իբրեւ անձնական կյանքին միջամտություն, ինչը հակասում է սահմանադրությանը:

Հիշեցնենք, 2011թ. սեպտեմբերին ԱՄՆ-ում «Մի հարցրու, մի պատասխանիր» (Don’t ask, don’t tell) օրենքը, որն արգելում էր սեռական կողմնորոշման մասին  բացահայտ հայտարարող նույնասեռականներին  ծառայել ԱՄՆ բանակում,  ուժը կորցրած էր ճանաչվել: