ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտադիր է փետրվարի կեսերին աշխատանքային շրջագայություն կատարել Մերձավոր Արևելքի երկրներ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրա խոսքով՝ պետքարտուղարը կմասնակցի փետրվարի 14-ին մեկնարկող Մյունխենի անվտանգության համաժողովին, որից հետո նա կմեկնի Մերձավոր Արեւելք։ «Իսրայելցի պաշտոնյաները և խնդրին ծանոթ երկու անձինք հայտնել են Axios-ին, որ Ռուբիոն նախատեսում է Մյունխենից մեկնել տարածաշրջան և այցելել Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա և, հնարավոր է, այլ երկրներ», - նշում է պարբերականը:
«Անհայտ է մնում, արդյոք Ռուբիոն կայցելի Արևմտյան ափ և կհանդիպի Պաղեստինի ինքնավարության ղեկավարության հետ: Պետդեպարտամենտը պաղեստինցի պաշտոնյաներին ասել է, որ Ռուբիոն կայցելի Պաղեստինի ինքնավարություն, եթե գնա Իսրայել»,- ասել է պաղեստինյան աղբյուրը։
Ռուբիոն փետրվարին Իսրայել, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա և Պաղեստին կայցելի. Axios

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























