Նիգերիայի հարավում` Բենին քաղաքում, որտեղ վերջին երկու օրվա ընթացքում բախումների հետեւանքով 5 մարդ է սպանվել, մզկիթ են այրել:
Անցած շաբաթ իսլամիստական «Բոկո-Հարամ» խմբավորումը վերջնագիր է ներկայացրել քրիստոնյաներին, որպեսզի լքեն երկրի հյուսիսը:
Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը խոստովանել է, որ խմբավորումը կողմնակիցներ ունի կառավարության մեջ, անվտանգության ուժերում եւ զինվորականության շրջանում, հաղորդում է «Ռոսբալթը»:
Նշենք, որ 2011թ. դեկտեմբերի 25-ին մայրաքաղաք Աբուջայի արվարձանում` Սուրբ Թերեզա եկեղեցում պայթյուն էր որոտացել, զոհվել էր 27 մարդ: Այնուհետ պայթյուններ էին որոտացել Ջոսե եւ Գադակա քաղաքների եկեղեցիներում: Ջոսեում ոստիկան էր սպանվել:
Իսկ հունվարի 6-ին անհայտ անձինք հարձակվել էին Գոմբեի եկեղեցու վրա` կրակ բացելով աղոթողների վրա; Առնվազն հինգ մարդ սպանվել էր:



























