News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվարի 16-ի երեկոյան Բուխարեստում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է 113 մարդ: Տեղական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների համաձայն, ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են դանակներ, քարեր: Ոստիկանությունը սկսել է հետախուզել Համալսարանական հրապարակից մետրո տանող ճանապարհը, որտեղ հավաքվել են ցուցարարները:

Ռումինիայի ՆԳՆ տեղեկություններով, ցույցի են դուրս եկել հարյուրավոր ցուցարարներ, այդ թվում եւս 9 հարյուր հոգի Բուխարեստում, հաղորդում է Lenta.ru-ն: Ցուցարաները այրել են Համալսարանական հրապարակում գտնվող ավտոմեքենան:

Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել` ցուցարարներին ցրելու ժամանակ: Դրանից հետո մի կնոջ հոսպիտալացրել են: Նշենք, որ հունվարի 15-ին ցուցարարներին ցրելու արդյունքում տուժել է 30 մարդ:

Ցուցարարների խումբը տարել է «Բեսեսկու=Չաուշեսկու» գրությամբ դագաղ` ցույց տալով նույնությունը այսօրվա նախագահի եւ երկրի կոմունիստական վերջին առանջորդ Նիկոլայ Չաուշեսկու միջեւ, ում գլխատել են 1989-ի դեկտեմբերին: «Այս իրավիճակում միակ ճիշտ լուծումը դա արտահերթ ընտրություններն են: Մարդիկ, ովքեր փողոց են դուրս գալիս խոշոր քաղաքներում, կոչ են անում Բեսեկսին հրաժարական տալ: Բացի այդ, երկրին խորհրդարան է անհրաժեշտ, որը ի վիճակի կլինի աշխատել` ի շահ ժողովրդի»,-լրագրողներին հայտարարել է ընդդիմադիրներից մեկը, գրում է «Ռոսբալթ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ