ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կազմել է 381.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.40 դրամ (նվազել  է 0.14  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.97  դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 378-383 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 436-442 դրամով, վաճառվում է 445–451 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.85-4.94 դրամով, վաճառվում է 5.03-5.19 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:

Եվրոն գնվում է 443 դրամով, վաճառվում է 447 դրամով:

Ռուբլին գնվում է 4.88 դրամով, վաճառվում է 4.97 դրամով: