Երեւանում, այսօր` փետրվարի 27-ին, ժամը 08.35-ին «1-02» ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ` Հրազդան գետում դիակ է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարների ուժերով, Հրազդան գետից դուրս է բերվել է Երեւանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 78 շենքի 42-րդ բնակարանի բնակիչ 34-ամյա Տ. Գեւորգյանի դին:
Ոստիկանության Դավիթաշենի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ինքնասպանություն, դիակի վրա բռնության հետքեր չեն եղել:




























