Ազատամարտի վետերանների միությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցելու է Հայաստանի հանրապետական կուսակցությանն ու նախագահ Սերժ Սարգսյանին:
Այսօր` ապրիլի 6-ին, Կառավարության նիստերի դահլիճում կայացել է Ազատամարտի վետերանների միության 5-րդ հերթական համագումարը։
Միության նախագահ Համլետ Հովսեփյանը համագումարի պատվիրակներին առաջարկել է կանգնել «գերագույն գլխավոր հրամանատարի թիկունքին»:
Ի դեպ, թեեւ միությունը բազմաթիվ ուժերի էր հրավիրել համագումարին, ներկա էին միայն հանրապետական կուսակցությունը ներկայացնող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը։




























