Քիմ Քարդաշյանը կրկին հիշեցրել է իր հայկական արմատների մասին, այս անգամ այն պատճառով, որ արդարանա, երբ նրա դեմ հայց է ներկայացրել կոսմետիկ ընկերությունը:
«Radiant» ընկերությունը հայց է ներկայացրել նրա դեմ` պնդելով, որ գովազդելով մրցակցի արտադրանքը` Քիմը խաբում է գնորդին:
Հայցը ներկայացվել է նախորդ տարվա նոյեմբերին, երբ «Radiant»-ը հայտարարել է, որ «TRIA» միջոցը գովազդելով` Քիմը կոչ է անում վերացնել մազերը մարմնի բոլոր մասերից` դրանով խաբելով գնորդին, քանի որ դա անվտանգ չէ:
Սակայն, Քիմը պնդում է, որ ինքը անձամբ օգտագործում է միջոցը եւ ոչ մի խնդիր չունի, հաղորդում է tmz.com կայքը:
«Ինձ` մազոտ հայիս համար, դա կատարյալ արտադրանք է»,-ասել է Քարդաշյանը:




























