Թերթը, գրում է, որ ՕԵԿ-ը հայտարարություն էր տարածել, որ իրենց կողմից որպես ընտրակաշառք ջեմ, օծանելիք բաժանելու լուրերն ապատեղեկատվություն են, եւ որ իրենք բացարձակ ընտրակաշառք չեն բաժանում: Այդ փոքրիկ նվերները եղել են միայն տարածքային կառույցների կանանց նվերներ:
Այս առնչությամբ թերթի հետ զրույցում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը վստահեցրել է, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Հավատացեք, որ այդ դեմագոգիան արդեն բոլորին հոգնեցրել է, մենք շատ լավ գիտենք, որ նույնիսկ կարող է ձեր տները կամ իմ տուն են մտել, իմ բարեկամի ծանոթին հաստատ դիմել են: Հիմա ես չպիտի այդ մարդու անունը տամ:
Գոնե թասիբ ունեցեք, ասեք արել ենք, հա, ուզեցել ենք, որ մեզ ձայն տան: Հիմա բերել են, բաժանել են, ՀՀԿ-ն էլ Զատիկի օրը բերել է 2 տուփ ձու, 2 գինի: Սամվել Ալեքսանյանն էլ ասում է՝ ես չեմ արել, փող չունեմ: Է՞ս ա ձեր էդ գողական ապերոյությունը, տղամարդկություն արեք, ասեք արել ենք: Թաղամասի 60 հազար ընտրողի առաջ կանգնել սուտ ես խոսում, հիմա քեզ ո՞նց հավատան: Հիմա նույն օրինակը ՕԵԿ-ին է վերաբերում՝ բաժանել եք, ո՞նց չեք բաժանել:
Ո՞վ չգիտի, ոնց եք մարդկանց բերում ընտրության: Ես չեմ կազմակերպել նկար պատռել, գցել ոտքի տակ: Ես հիշում եմ՝ Սովետական օրերին մեզ ոնց էին տանում Մայիսի 1, նույն վիճակում էինք, ուսանող էին, հագցնում տանում էին,հենց հրապարակից դուրս էին գալիս՝ փախնում էինք, մեր ցանկությամբ չէր: Արթուր Բաղդասարյանը լավ PR-շիկներ չունի, ավելի ճիշտ կլիներ եւ մարդիկ ավելի գոհ կլինեին, որ ասեր՝ արել ենք»:




























