Թերթը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Էդուարդ Մադաթյանը ներկել է մազերը:

«ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանը` Խուճուճ Էդոն, ներկել է մազերը: Դա երեւում է նաեւ ՕԵԿ-ի նախընտրական հոլովակներից:

Մեր տեղեկություններով, Մադաթյանի սույն արարքը շատ վատ են ընդունել Էրեբունի համայնքի բնակիչները (այնտեղ է նա ապրում), ովքեր հայտնի են իրենց ավանդական հայացքներով: Ասում են, Մադաթյանի մազերը ներկելը բացասաբար է ազդել ՕԵԿ-ի առանց դրա էլ չեղած վարկանիշի վրա»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը: