Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ռոջեր Բրեդը դեկտեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան։
Մեկօրյա այցի ընթացքում ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման համար նա կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում է Trend News-ը։
Ռոջեր Բրեդը պատասխանատու է ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ երեք մայրցամաքներում ծավալած գործունեության համար, որն ընդգրկում է իննսուներկու երկիր։




























