Բաղդադի արեւելյան Սադր թաղամասում գտնվող դպրոցի պայթյունի արդյունքում 13-15 տարեկան նվազագույնը 4 երեխա է մահացել: Reuters գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանությանը, հաղորդում է, որ եւս 18 դպրոցականներ վիրավորվել են:
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, պայթյունը եղել է տղաների համար նախատեսված վարժարանում, ուր հիմանականում հաճախում են Իրաքի մայրաքաղաքի շիա մահմեդական համայնքի ներկայացուցիչների երեխաները: Անգլիական Sky News հեռուստաընկերության տվյալներով, տուժածների քանակը հասնում է 35-ի:
Դեռ պարզ չէ` զոհվածները դպրոցի աշակերտներն են, թե ուսուցիչները: Ներկա պահին հետաքննական աշխատանքներ են իրականացվում:




























