Թուրքիայի պաշտոնատարները նախանձելի համառությամբ կրկնում են նույն բանը, թե հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կախված է ղարաբաղյան հակամարտության լուծման հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:

Նրա խոսքով, միջազգային հանրությունը հակված է հավատալ դրան, այլ ոչ թե կապի բացակայության սին հայտարարություններին: Չցանկանալով մանրամասն մեկնաբանել Թուրքիայի վարչապետ Ռեջփե Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կայանալիք հանդիպումը, Կարապետյանը, այդուհանդերձ, նկատեց, որ այդ հանդիպման օրակարգը բավական հագեցած է: Բազմաթիվ հարցերի մեջ ոչ պակաս կարեւոր է նաեւ ղարաբաղյան հարցը, որն առանցքքայինէ դարձել հայկական իշխանությունների թեթեւ ձեռքով:

Նա հիշեցրեց, որ հայկականդ իվանագիտության խոշորաագույն բացթողումներից մեկն այն է, որ Թուրքիան սկսել է խոսել ղարաբաղյան հարցի մասին: ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով, այդ երկիրը 15 տարի չէր մասնակցում այդ գործըթնացին, իսկ հայ-թուրքական արձանագրությունների ստոարգումից հետո Հայաստանը ոչինչ չստացավ, իսկ ԹՈւրքիան պահանջատիրոձ դիրքերից է հանդես գալիս:

«Չեմ կարծում, թե Աֆղանստանի խնդիրը կամ որեւ այլ հարց կարող է խանգարել ղարաբաղյան հարցի քննարկմանը»,- նշեց նա՝ հավելելով, որ հետաքրքիր կլիներ մեկնաբանություններ լսել ԱՄՆ-ից հանդիպման արդյունքների վերաբերյալ:

Ըստ Կարապետյանի՝ հյկական կողմը պետք է ուժ եւ նպատակներին հասնելու ցանկություն ցուցադրի: Մենք պետք է աջակցենք սփյուռքին, որ նա կարողանա առաջ մղել Հայոց ցեղասպանության հարցը",- ամփոփեց նա: