Թերթը գրում է, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիները անձնագի պահանջ լինելու դեպքում հաճախ են խնդիրներ ունենում:

«Ըստ մամուլում շրջող լուրերի, պատճառը ընտրություններն են` միանգամից մեծ քանակությամբ կղծ անձնագրեր են տպվել, գրեթե սպառվել է ներկրված խմբաքանակը, եւ մնացած շատ փոքր խմբաքանակը ոստիկանությունն օգտագործում է խիստ անհրաժեշտ դեպքերում: Խմբագրություն դիմած քաղաքացի Արմեն Սահակյանի պնդմամբ` իր երաժիշտ որդին Բաթումից հրավեր ունի, սակայն 2 շաբաթ է ոստիկանության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքը հրաժարվում է անձնագիր տրամադրել:

Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը մեր թղթակցին ասաց. «Անձնագրերի պահանջարկը մեծացել է, որի պատճառներից մեկն այն է, որ շենգենյան երկրների տարածք մուտք գործելու համար անձնագրերի վավերականության ժամկետը պետք է 7 տարուց պակաս չլինի: Մարդիկ հիմնականում ցանկանում են փոխել անձնագիրը, անձնագրավորման աննախադեպ աճ կա: Ուշացումների պատճառը դա է: Իսկ եթե արտառոց դեպք է եղել մերժել են, թող դիմի , տեսնենք` ով է երկու շաբաթ պահել էդ քաղաքացուն»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը: