Դեկտեմբերի 7-ի առավոտյան Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, դերասանը հիվանդանոց է տեղափոխվել ինսուլտ տանելուց հետո: Այժմ նա գտնվում է Մոսկվայի էլիտար վերականգնողական կենտրոններից մեկում:

Միեւնույն ժամանակ, դերասանի մտերիմ ընկերներից մեկը հայտնել է, թե Ջիգարխանյանը պլանային ստուգում է անցնում մայրաքաղաքային կլինիկաներից մեկում տոներից եւ ԱՄՆ շրջագայությունից առաջ:

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935թ.: Թատրոնի եւ կինոյի տաղանդավոր խորհրդային եւ ռուսաստանյան դերասան է, ղեկավարում է Մոսկվայի դրամատիկ թատրոնը: