Երեւանում, այսօր` ապրիլի 18-ին, ժամը 17:00-ին, Սբ. Կաթողիկե եւ Սբ. Աննա եկեղեցիների հարեւանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ հատվածում տեղի կունենա Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի բացման արարողությունը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:

Նշենք, որ արարողությանը կմասնակցի նաեւ Մանթաշյանի թոռը` Ալեքսանդր Մանթաշովը: