Այն ենթադրությունն, ըստ որի Ալբերտ Էյնշտեյնի առաջին կին Միլեւա Մարիչը հարաբերականության տեսության գաղտնի համահեղինակ է, վաղուց գոյություն ունի: Այդ վարկածի օգտին փաստարկներն իր նոր աշխատանքում վերլուծել է Բոսթոնի համալսարանի Էյնշտենյան կենտրոնի աշխատակից Գալինա Վայնշտեյնը:

Գիտնականի կնոջ համահեղինակության մասին առաջին ենթադրությունը հիմնված է 1955թ. ֆիզիկոս Աբրամ Ֆյոդորովիչ Իոֆեի հոդվածր հրապարակման վրա:

Նկարագրելով Էյնշտեյնի հետ նամակագրությունը` գիտնականը մատնանշել է. «Այս հոդվածների հեղինակը, այն ժամանակ  դեռեւս անհայտ, ծառայել է Բեռնի արտոնագրային բյուրոյում, ազգանունը` Էյնշտեյն-Մարիտի»:  «Մարիտին» «Մարիչ» ազգանվան հունգարական տարբերակն է, Էյնշտեյնի ազգանվանը հավելվել է շվեյցարական ավանդույթի համաձայն, կարծում է Վայնշտեյնը:

Դրանից հետո գրող եւ ֆիզիկոս Դանիիլ Դանինը Իոֆեի վերը նշված հատվածն ընկալել է որպես հարաբերականության տեսությանը նրա կնոջ  գաղտնի համահեղինակության ակնարկ, գրում է  Lenta.ru-ն:

 Բացի Իոֆեի  բերած ստորագրությունից, համահեղինակության կողմնակիցները երկրորդ փաստարկն են բերում. 1919 թվականին Էյնշտեյնի եւ Մարիչի միջեւ տեղի ունեցած ամուսնալուծության համաձայնագրով իր ապագա նոբելյան մրցանակի բոլոր փողերը ֆիզիկոսը պետք է կնոջը փոխանցեր: Համահեղինակության վարկածի կողմնակիցները դրանում տեսնում են Էյնշտեյնի կողմից հարաբերականության տեսության ստեղծման  մեջ Մարիչի վաստակն ընդունել:

Իր հոդվածում Գալինա Վայնշտեյնը երկու փաստարկներն էլ անհամոզիչ է համարում: Նա վստահեցնում է, որ Մարիչի` ամուսնուն ուղղված նամակներում  չի հաջողվում գտնել ֆիզիկայի կամ հարաբերականության տեսության մասին ոչ մի գաղափար, այն նույն ժամանակ, երբ էյնշտեյնի նամակները լի էին նման մտքերով: Ինչ վերաբերում է նոբելյան փողերի փաստարկին, ապա Վայնշտեյնը համաձայնագրի պայմանները համարում է ամուսնալուծություն չցանկացող կնոջ բնական պահանջներ, այլ ոչ թե Մարիչի  հեղինակային իրավունքների ապացույց: