Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացրել Սպիտակ տան առաջ` կոչ անելով կատարել ԱՄՆ նախագահին խոստումը եւ Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի կոտորածը որակել որպես  հայ ժողովրդի ցեղասպանություն:

Բողոքի ակցիան կազմակերպել էր «Անի» հայկական երիտասարդական ֆեդերացիան` ամերիկյան հայկական խմբավորումների միավորման հետ համատեղ, հայտնում է  «Asbarez» թերթը:

«Դեռեւս այնքան էլ ուշ չէ: Ապրիլի 24-ին նախագահ Օբաման դեռեւս հնարավորություն ունի վերականգնելու արդարությունը, հարգելու ամերիկյան դիվանագետների քաջությունը եւ սկզբունքները, այնպիսիք, ինչպիսիք են Հենրի Մորգենթաուն եւ Ջոն Էվանսը, եւ 1,5 միլիոն հայերի սպանությունը որակել որպես հայ ժողովրդի ցեղասպանություն»,- հայտարարել է «Անի» դաշնության նախագահ Թեւին Փոլադյանը: