Լոս Անջելեսի քաղաքյին խորհուրդը շուտով կարող է քննարկել հայերենը քվեաթերթիկներում ընդգրկելու հարցը:

Հարավային Քալիֆորնիայի հանրային ռադիոն հայտնում է, որ Լոս-Անջելեսում գրանցված է մոտ 30 հազար հայ ընտրող:

Խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը խորհրդի նախագահ Գերբ Վեսսոնի հետ արդեն այս շաբաթ համապատասխան առաջարկ են ներկայացրել: Նրանք առաջարկել են հայերենն ընդգրկել քվեաթերթիկներում 2013թ. ընտրություններում:

Գլենդելում, որտեղ մեծաթիվ հայ համայնք է բնակվում, նման պրակտիկա արդեն գործում է: Ընտրական իրավունքների օրենքի համաձայն, քվեաթերթիկներն արդեն թարգմանվել են վեց լեզուներով` իսպաներեն, թաղալերեն, վիետնամերեն, կորեերեն, չինարեն եւ ճապոներեն:

Մարդահամարից հետո ավելացվելու են նաեւ հինդի եւ թաի լեզուները: