Նիդերլանդների Գելդերլանդ նահանգի «'Տ Հարդե» ավանի մոտ գտնվող հրետանային հրաձգարանի տարածքում բռնկված խոշոր բնական հրդեհն ընդգրկել է շուրջ 500 հեկտար տարածք։ Կրակի մարումը բարդանում է զինամթերքի դետոնացիայի վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է Hart van Nederland պորտալը։

Ըստ ստացված տեղեկատվության՝ հրշեջներին հաջողվում է աշխատել միայն հեռավոր հատվածներից, քանի որ անմիջապես հրդեհի գոտում կան զինամթերքներ, որոնք բարձր ջերմաստիճանի պատճառով կարող են պայթել։ Վտանգավոր տարածք մուտք գործելը թույլատրված է միայն զրահատեխնիկային։ Հրդեհը դեռևս չի մեկուսացվել, և սպասվում է, որ արդեն երկրորդ օրը շարունակվող կրակի դեմ պայքարը կարող է չավարտվել մինչև երեկո։

Գործողության մեջ ներգրավված են 4 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես նաև հրշեջ ծառայությունների ավելի քան 100 աշխատակից։ Այն եԵրկրի միակ հրաձգարանն է, որտեղ թույլատրված են հրետանային և ականանետային հրաձգությունները։ Բռնկման պատճառները դեռևս չեն հստակեցվում։

Ապրիլի 29-ին NU.nl պորտալը հայտնել էր, որ այս շաբաթ տևական երաշտի և մոտ ապագայում տեղումների լիակատար բացակայության ֆոնին, երկրի տարածքի մեծ մասում, այդ թվում՝ Գելդերլանդ նահանգում, հայտարարվել էր բնական հրդեհների բարձր ռիսկի մասին։