«Թեհրանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և դադարի տարածաշրջանը և ամբողջ աշխարհը պատանդ պահել. անհրաժեշտ է դադարեցնել Հորմուզի նեղուցի շրջափակումը»,- X սոցիալական ցանցում գրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
«Թեհրանը չպետք է միջուկային զենք ստանա: Մեր գործընկերների դեմ չպետք է լինեն հետագա սպառնալիքներ կամ հարձակումներ»,- հավելել է Մերցը:
Գերմանիայի կանցլերն անդրադարձել է նաև այն հարձակմանը, որի թիրախում հայտնվել էին Արաբական Միացյալ Էմիրությունները:
«Արաբական Միացյալ Էմիրությունները կրկին դարձել են իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակման թիրախ: Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ հարձակումները: Մենք համերաշխ ենք Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդի և տարածաշրջանի մեր գործընկերների հետ»,- գրել է Մերցը:
Tehran must return to the negotiating table and stop holding the region and the world hostage: The blockade of the Strait of Hormuz must end. Tehran must not acquire a nuclear weapon. There must be no further threats or attacks against our partners.
— Bundeskanzler Friedrich Merz (@bundeskanzler) May 4, 2026




























