Հայդարաբադում Իրանի հյուպատոսությունը ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը, որտեղ վերջինս, Թեհրանին դիմելիս, կոպիտ սխալ էր թույլ տվել։ Սխալը մատնանշող պատասխանը նրանք հրապարակել են մայիսի 5-ին՝ X սոցիալական ցանցում։

Դրանից մեկ օր առաջ Թրամփը լուսանկար էր հրապարակել, որտեղ Իրանին ահաբեկելու նպատակով ձեռքում պահում էր UNO խաղի ամենահզոր քարտերը՝ կարծելով, թե դրանով ցուցադրում է ամերիկյան կողմի ողջ ուժը։ Սակայն նա հաշվի չէր առել, որ այս խաղում հաղթում է նա, ում ձեռքում քարտերն ավելի քիչ են, քանի որ խաղի նպատակը դրանցից հնարավորինս շուտ ազատվելն է։

«Այո՛, մեր քարտերն իսկապես ավելի քիչ են», — հեգնանքով մեկնաբանել է հյուպատոսությունը։ Գրառմանը կից նրանք հրապարակել են իրանցի գեներալի լուսանկարը, ում ձեռքում ընդամենը չորս քարտ կա։