Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Գյումրի իր այցի վերաբերյալ։ Նա տեսանյութ է հրապարակել իր ելույթից ու գրել. «Ֆրանսիան սիրում է ձեզ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում տեղի է ունենում «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգը, որին մասնակցում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Հայաստանի քաղաքական էլիտան։