Մահափորձ է կատարվել Թուրքիայի նախկին արտգործնախարար, պատգամավոր Մևլութ Չավուշօղլուի եղբոր՝ գործարար Այդըն Չավուշօղլուի նկատմամբ։
Այդըն Չավուշօղլուն վիրավորվել է իր գրասենյակում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։
Նրան արդեն վիրահատել են, այժմ նա գտնվում է հիվանդանոցում։ Իրավապահներն արդեն հետաքննություն են անցկացնում դեպքի վայրում։




























