Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կինը փորձելու է թմրամիջոց փոխանցել հիմնարկ։ 

Քրեակատարողական ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ իրացնելով ստացված տեղեկությունները՝ օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել երկարատև տեսակցության եկած կնոջը։

Խուզարկության արդյունքում՝ կնոջ հագին եղած սպորտային կոշիկների միջից հայտնաբերվել է 10 փաթեթ, որոնցում առկա են եղել ընդհանուր՝

·         5,8 գր դեղնավուն զանգված, 

·         6,2 գր բաց դարչնագույն, փոշենման զանգված,

·         6 գր մարիխուանային նմանվող զանգված, 

·         5 գր սպիտակ, բյուրեղանման զանգված։

Կինը ձերբակալվել է «Սևան» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։