Եթե Թուրքիան ձգձգի հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, Երեւանն անմիջապես պատասխան քայլեր կձեռնարկի՝ կարգավորված միջազգային օրենքներով: Այդ մասին Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահի խոսքով, ինքը հրահանգել է փոփոխություններ կատարել երկրի օրենսդրության մեջ՝ միջազգային համաձայնագրերի ստորագրման, վավերացման եւ չեղյալ հայտարարման մասով:
«Հայաստանը պատրաստ է բարձր մակարդակով կատարել իր պարտավորություններն ու վավերացնել արձանագրությունները: Մենք Թուրքիայից համարժեք մոտեցում ենք ակնկալում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:




























